Եթե հետեւենք վիճակագրությանը, ապա աշխարհում ամենավտանգավոր մարդասպանը ո՛չ շնաձուկն է, ո՛չ կոկորդիլոսը։ The Independent-ի փոխանցմամբ, անկախ հետազոտության հեղինակները վերլուծել են մարդկանց մահացության վիճակագրությունը։ Արդյունքում ստացել են ամենավտանգավոր մարդասպանների վարկանիշային աղյուսակը։

Ըստ Informing-ի, առաջին հորիզոնականում գիշատիչ կենդանիներն ու շնաձկները չեն, որոնք այս թեմաներով սոցհարցումների առաջին հորիզոնականում են։ Այս աղյուսակում նրանք 15-րդ տեղում են։

Վիճակագրության համաձայն, շնաձկան հարձակումից տարեկան 10 մարդ է մահանում։ Նույնքան մարդ մահանում է գայլերի հարձակումից։ Առյուծներն ու փղերը տարեկան 100 մարդ են սպանում, 500 մարդ՝ գետաձիերը, 1000՝ մարդ կոկորդիլոսները։ Շների հարձակումից, որքան էլ տարօրինակ է, 40 հազար մարդ է մահանում, օձի խայթոցից՝ 50 հազար։ Հետաքրքիր է, որ վարկանիշային աղյուսակում նույնիսկ մարդը կա։ Մարդու ձեռքով տարեկան 475 հազար մարդ է մահանում։

Սակայն վարկանիշային աղյուսակը գլխավորում են մոծակները, որոնք մալարիայի փոխանցողներն են։ Այս հետազոտության մեջ նշվում է, որ այս հիվանդությունը տարեկան 600 հազար մարդու կյանք է խլում։

Ըստ ԱՀԿ տվյալների, տարեկան աշխարհում մալարիայի 200 միլիոն դեպք է գրանցվում, որոնց 90%-ը՝ Աֆրիկայում։