Բիրմինգեմի համալսարանի հետազոտողների խոսքով, մթերքների պիտակների վրա չափազանց շատ ավելորդ տեղեկատվություն կա: Այդ պատճառով գնորդները կարող են շփոթության մատնվել եւ սխալ ընտրություն կատարել:
Մթերքի մասին որոշ տեղեկություններ, հատկապես՝ նրա զանգվածի, ճարպերի, աղի, շաքարավազի եւ կալորիաների քանակության, ինչպես նաեւ օրական օգտագործման մասին եւ գունավոր սխեման հաճախ շփոթեցնում են մարդկանց:
Մարդկանց որոշման վրա բացասաբար է անդրադառնում նաեւ ճիշտ սնվելու մասին գիտելիքների պակասը: Գիտնականներն այս ամենը պարզել են հարցման արդյունքում: Մասնակիցներին առաջարկել են ուսումնասիրել մթերքների պիտակները եւ առողջ սնունդ ընտրել: Հարցման մասնակիցների կայացրած յուրաքանչյուր 7-րդ որոշում սխալ է եղել:
Ըստ Meddaily-ի, պիտակների վրա գրված տվյալների առյուծի բաժինը ստացվել է դեռեւս 19-րդ դարում: Այդ պատճառով դրանք արդեն կորցրել են արդիականությունը: Այսինքն՝ կալորիաները հաշվելն անօգուտ է:





























