Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խորհրդարանին առաջարկել է փոփոխություններ մտցնել որսի ժամանակ շների օգտագործումն արգելող օրենքում: BBC-ի հաղորդմամբ, այդ օրենքի համաձայն, շների կարելի է օգտագործել միայն կենդանիներին հետապնդելու համար, հատկապես՝ աղվեսներին:
Ներկա կանոնների համաձայն, Շոտլանդիայում կարելի է անսահմանափակ թվով շներ օգտագործել աղվեսներին հետապնդելու համար, Անգլիայում եւ Ուելսում՝ երկուսից ոչ ավելի: Քեմերոնն առաջարկում է հավասարեցնել բոլոր որսորդների իրավունքները՝ հանելով սահմանափակումները:
Ըստ Gazeta-ի, քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի ամառային արձակուրդներից առաջ: Այդ դեպքում 2005 թվականին ուժի մեջ մտած Որսորդության մասին ակտում արդեն մինչեւ այս տարեվերջ փոփոխություններ կարվեն:





























