Գիտնականների խոսքով, ընկերությունը կենսական անհրաժեշտություն է բոլոր մարդկանց համար: Սակայն որոշ հետազոտությունների արդյունքներ ցույց են տվել, որ ընկերական հարաբերությունները չափազանց կարեւոր են հատկապես աղքատ երեխաների համար:

Բրիտանացի փորձագետների հետազոտությանը 11-19 տարեկան ավելի քան 400 կամավոր է մասնակցել: Ըստ Planet-today-ի, նրանք անապահով ընտանիքներից են եղել:

Կամավորները հարցաթերթիկ են լրացրել եւ նշել, թե ինչպես են հաղթահարում դժվարին իրավիճակները:

Պարզվում է՝ որքան շատ ընկեր է ունեցել երեխան, այնքան ավելի դյուրին է ապրել: Պատանեկության տարիներին ընկերնեն անհրաժեշտ բարոյական աջակցություն են ցուցաբերում: