Linux-ի հիմնադիր Լինուս Թորվալդեն չի կիսում արհեստական ինտելեկտի վտանգավորության մասին կարծիքը, որը սատարում են, օրինակ, Սթիվեն Հոքինգն ու Սթիվ Վոզնյակը: Այս մասին նա պատմել է Slashdot կայքին:
Լինուսի կարծիքով, արհեստական ինտելեկտը սպառել է իրեն եւ հասել այնպիսի ոլորտների, ինչպիսին է թարգմանությունը կամ բանավոր խոսքի ճանաչումը: Նա նաեւ կարծում է, որ տեխնիկական եզակիությունը (ժամանակի պահը, որից հետո տեխնիկական առաջընթացը կտրուկ կարագանա) ոչ ավելին է, քան ֆանտաստիկա:
Ըստ Gazeta-ի, արհեստական ինտելեկտի շուրջ Linux-ի հիմնադրի հայացքները տարբերվում են Իլոն Մասկի տեսակետներից, որը վերջերս 7 մլն դոլար է նվիրաբերել «մեքենաների ապստամբությունից» խուսափելու միջոցների որոնման համար:





























