Ռուսաստանի Աստրախանի մարզի բնակչուհին փոխել է սեռն ու ամուսնացել, որպեսզի չվճարի պետությանն ունեցած պարտքը: Այս մասին հաղորդել է ԴԱՀԿ դաշնային ծառայության մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, կինը պետք է 70 հազար ռուբլու չափով տուգանք վճարեր՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 318 հոդվածի 1-ին մասի համաձայն («Իշխանության կամ նրա մտերիմների նկատմամբ կյանքի կամ առողջության համար անվտանգ բռնության կիրառում կամ բռնության կիրառման սպառնալիք՝ կապված նրանց կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ»):
«Պարտապանուհին չի կատարել պարտավորությունը, դատարան չի ներկայացել, գրանցման վայրում չի բնակվել, եւ կնոջ նկատմամբ հետախուզում են հայտարարել, որն անսպասելի արդյունք է տվել: Հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ կինը փոխել է սեռն ու անձնագրային տվյալները՝ դառնալով Անդրիան անունով տղամարդ: Նա պաշտոնապես ամուսնացել է Մոսկվայի մարզում»,- նշել են գերատեսչությունում:
Ըստ Gazeta-ի, ԴԱՀԿ աշխատակիցների հետ զրույցից հետո տղամարդը վճարել է պարտքի մի մասը:





























