Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը հուլիսի 6-ին ցրելու արդյունքում կոնկրետ մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով:
Հաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված նյութերը, որոնք պատմում են կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կիրառված կոնկրետ բռնությունների մասին:
Բլոր դեպքերի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշված փաստերը պարզելու, քրեական գործ հարուցելու եւ հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:





























