Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի նպատակն էր՝ պարզել, թե մարդիկ իրենց անհայտ քանի ազգական ունեն: Պարզվում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է մինչեւ 193 հազար՝ իրեն անհայտ ազգական ունենալ: Իսկ ահա օրվա ընթացքում մետրոյով երթեւեկելիս մարդը կարող է մինչեւ 12 հազար ազգականի հանդիպել:
Բրիտանացի մասնագետները հատուկ ծրագիր են մշակել, որտեղ կարելի է ծնելիության, ընտանիքի թվի մասին տեղեկություններ ներմուծել: Ըստ Planet-today-ի, ուսումնասիրության համար ընտրել են վերջին 200 տարիները:
Գենետիկայի գծով մասնագետների կարծիքով, բազմաթիվ մարդիկ միմյանց հեռավոր ազգականներ են եւ նույնիսկ չեն էլ կասկածում այդ մասին: Ընդ որում, նրանք կարող են անգամ ծանոթ լինել եւ շփվել: Բրիտանացի մասնագետների խոսքով, այս վիճակագրությունը դիտվում է ամբողջ աշխարհում:




























