Facebook սոցիալական ցանցը սկսում է տվյալների մշակման եւ պահպանման նորագույն կենտրոնի շինարարությունը, որն ամբողջությամբ աշխատելու է քամու էներգիայով:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նոր համալիրը գտնվելու է ԱՄՆ Թեխաս նահանգի Ֆորտ Ուորտ քաղաքում եւ շուրջ 450 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնելու: AP-ի փոխանցմամբ, կենտրոնի շինարարության համար արդեն 500 մլն դոլար է հատկացվել:

Ըստ Informing-ի, նոր գրասենյակի կառուցումը պայմանավորված է օգտատերերի մեծ թվով՝ ավելի քան 1.4 մլրդ մարդ, եւ տվյալների մշակման եւ պահպանման համար Facebook-ի ղեկավարությունը կառուցում եւ բարեկարգում է իր տվյալների կենտրոնները:

Հարկ է նկատել, որ նոր համալիրը Facebook-ի արդեն 5-րդ կենտրոնն է: Արդեն գոյություն ունեցող կենտրոններից 3-ը տեղակայված են ԱՄՆ-ում, 4-րդը՝ Շվեյցարիայում: