Դելֆինների ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տեսողության եւ լսողության համար, սերտորեն կապված են միմյանց հետ եւ գործում են որպես մեկ միասնություն: Գիտնականներն այս մասին իմացել են՝ սքանավորելով մահացած երկու դելֆինների գլուղեղը:

Պարզվում է՝ դելֆինները կարող են որոշել այս կամ այն առարկայի գտնվելու վայրը, զգալ դրանցից արտացոլվող ձայնային ալիքը, սակայն միմյանց հետ շփվում են ձայնային ազդանշանների օգնությամբ: Կենսաբանները կարծում են, որ էխոտեղորոշումը դելֆիններին թույլ է տալիս եռաչափ պատկերներ ստանալ, այդ թվում՝ աչքից թաքնված առարկաների:

Ըստ Informing-ի, իրենց «խոսքում» դելֆիններն ավելի քան 150 տարբեր «սուլոցներ» եւ «երգեր» են օգտագործում:

Գիտնականներն առաջին անգամ են տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրում մահացած կենդանիների ուղեղը: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B պարբերականում: