HBO հեռուստաալիքն Իսպանիայում ընտրել է «Գահերի խաղը» սերիալի 6-րդ սեզոնի նկարահանումների վայրը: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Նկարահանումներն անցկացվելու են Նավարայի հարավում գտնվող Թագավորական Բարդենի տափաստանային ազգային պարկում, Սանտա Ֆլորենտինայի եւ Զաֆրայի ամրոցներում, ինչպես նաեւ Ալմերիում:
Ըստ Gazeta-ի, նկարահանումները սկսվելու են արդեն այս տարի, իսկ սեզոնի պրեմիերան կկայանա 2016 թվականի գարնանը:





























