«Փաթիլ» բեմական անվամբ հանդես եկող ամերիկուհին որոշել է օգտագործել մի քանի տարի առաջ «Toxic» հոլովակում Բրիթնի Սփիրսի օգտագործած գաղափարը եւ ուլունքներով թափանցիկ զգեստ է հագել:
Նա տեղեկացրել է, որ այդ կերպ ցանկացել է առանձնանալ բոլորից: «Շոու-բիզնեսում գրեթե բոլորը կատարյալ մարմին ունեն, իսկ դա շատ հեռու է իրականությունից: Որոշեցի այդպիսի տեսահոլովակ նկարահանել՝ աջակցելով խոշորամարմին արտիստներին, քանի որ նրանց համար շատ դժվար է հաջողության հասնել»,- լրատվամիջոցներին ասել է ամերիկուհին:
Ըստ Informing-ի, ինչպես կարելի էր ակնկալել, 165 կգ քաշով մարմնի բոլոր թերությունները ցուցադրող հոլովակը մեծ թվով բացասական արձագանքների է արժանացել: Սակայն երգչուհին ասել է, որ չի ամփոփում այդպիսի հոլովակ նկարահանելու համար եւ ամենեւին էլ չի տխրում քննադատությունների առիթով:































