ԱՄՆ-ում քաղցած լաբրադորը վարսերի համար նախատեսված 62 ժապավեն, 8 ներքնազգեստ եւ վիրակապ է կերել: Ըստ The Huffington Post-ի, այս բոլոր իրերը շան ստամոքսից անասնաբույժը հանել է վիրահատության ժամանակ:

Good Shepherd's Veterinary Hospital կլինիկայում հայտարարել են, որ շան օրգանիզմը չի արձագանքել մի շարք դեղամիջոցների: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ շան ստամոքսում ինչ-որ բան կա, եւ որոշվել է վիրահատել կենդանուն: Ըստ Gazeta-ի, վիրահատությունը երկու ժամ է տեւել:

USA Today-ի փոխանցմամբ, շան տիրուհին՝ Սառա Վայսը պատմել է, որ լաբրադորն անտարբեր չէ ուտելու համար չնախատեսված իրերի հանդեպ:

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ ԱՄՆ-ում գերմանական դոգը 43 զույգ գուլպա է կերել: