Յարոսլավլի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Հայաստանի 46-ամյա նախկին քաղաքացու նկատմամբ: Անդրոնիկ Այվազյանը մեղադրվում էր 18 եւ 22 տարեկան երկու աղջիկների բռնաբարելու մեջ:

Քննությունը հաստատել է, որ Հայաստանի  քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, իր ժամանակավոր կացարանում բռնաբարել է երկու աղջիկների: Հանցագործն այժմ ձերբակալված է:

Նշենք, որ նա նախկինում էլ դատապարտված է եղել բռնաբարության եւ կողոպուտի համար եւ ազատ էր արձակվել 2007-ին: Այվազյանը ներկայումս քաղաքացիություն չունի, եւ Ռուսաստանի տարածքում բնակվում է ժամանակավոր կեցության հիմունքներով: Ծանր հանցագործության համար նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: