ԱՄՆ Յուտայի նահանգում ավագ դպրոցի ուսուցչուհուն 30 տարվա ազատազրկման են դատապարտել երեք աշակերտների հետ սեքսով զբաղվելու համար։ Այս մասին գրում է The Dail Mail-ը։ Ուսուցչուհին կարող է համաներման արժանանալ 2 տարուց։
36-ամյա Բրիաննա Ալթիսը, որն անգլերեն էր դասավանդում Քեյսվիլ քաղաքում, 2013թ.-ից ինտիմ հարաբերություններ է ունեցել երկու 16-ամյա աշակերտի եւ մեկ 17-ամյա դպրոցականի հետ։
Դատարանի դահլիճում կինը ներողություն է խնդրել աշակերտներից։ «Ես մարդ եմ, ով շատ սխալներ է թույլ տվել իր կյանքի բարդ շրջանում»,- ասել է նա։
Կնոջ փաստաբանը նշել է, որ ուսուցչուհին ֆլիրտ էր անում իր աշակերտների հետ ցածր ինքնագնահատականի պատճառով։
Տղաներից մեկի մայրը կարծում է, որ նա տառապանք է պատճառել աշակերտներին։
Ալթիսին կալանավորել էին 2013թ. հոկտեմբերին, երբ աշակերտներից մեկը պատմել էր նրա հետ ունեցած հարաբերությունների մասին։
Ուսուցչուհու ամուսինը ամուսնալուծվել է եւ դատարանից խնդրել միանձնյա խնամք ստանձնել իրենց երեխայի նկատմամբ։




























