Brando առցանց-խանութում «2-in-1 micro USB Mini Fan» մինի-օդափոխիչ է հայտնվել:

Շոգից փրկող այս սարքը micro USB եւ ստանդարտ USB միակցիչներ ունի, ինչը թույլ է տալիս այն միացնել սմարթֆոնին եւ այլ սարքերի:

Ըստ Gazeta-ի, սարքը պլաստիկե է, որն առցանց-խանութում առաջարկվում է 4 գույնով. կարմիր, նարնջագույն, երկնագույն եւ սպիտակ: Այն ընդամենը 13 դոլար արժե: