Ֆիլիպիններում ավելի քան 1300 դպրոցական  հիվանդանոց է տեղափոխվել կոնֆետից թունավորվելու պատճառով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Հարավային Սուրիգաո նահանգում: Հաղորդվում է, որ տուժել են հիմնականում նախնական դասարանների աշակերտները, որոնք կոնֆետ ուտելուց հետո բողոքել են գլխապտույտից եւ սրտխառնոցից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կատարվածից հետո առնվազն 12 մարդ է կալանավորվել, որոնք երեխաներին կոնֆետներ էին վաճառել: Հոսպիտալացվել են նաեւ  մի քանի տասնյակ ուսուսիցչներ: