Չան Հոմ հզոր թայֆունը վրա է հասել Չինաստանի արեւելյան ափերին: Որոշ շրջաններում տարերքն արդեն հանգեցրել է սողանքների եւ կաթվածահար արել երթեւեկությունը:

Չզեցզյան նահանգում մոտ մեկ միլիոն մարդ է տարհանվել: Շանհայի իշխանությունները կոչ են անում բնակիչներին չլքել իրենց տները:

Ուժգին քամու եւ հորդառատ անձրեւների պատճառով Շանհայի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ: Արեւելյան քաղաքներում փակ են դպրոցները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Օդերեւութաբանները նշում են, որ այս թայֆունը 1949թ. ի վեր գրանցված փոթորիկներից ամենահզորն է: