Նոր Զելանդիայում մասնավոր տիեզերակայան են կառուցելու: Rocket Lab մասնավոր տիեզերակայանի  կառուցման պատճառն այն է, որ պետական կայանները սպասման երկար ժամկետներ ունեն, իսկ դրանց ծառայությունները թանկ արժեն:

Նոր տիեզերակայանը նպաստավոր դիրք կունենա, քանի որ Նոր Զելանդիայից ավելի հեշտ է հասնել ուղեծրային անհրաժեշտ դիրքերին, իսկ չվերթների ձգձգումները հազվադեպ կլինեն:

Ընկերությունը ծրագրում է տարեկան 100 մեկնարկ իրականացնել տիեզերակայանից, իսկ զբոսաշրջիկների համար թռիչքը 5 մլն դոլար կարժենա, ինչը բավական ցածր արժեք է: