Շաբաթ օրը Չինաստանում մոլեգնած Չան Հոմ թայֆունի հասցրած անմիջական տնտեսական վնասը գնահատվում է 318 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Հիմնական հարվածը հասցվել է Արեւելյան Չժեցզյան նահանգի Չժոուշան շրջանին: Օդերեւութաբանների տեղեկություններով՝ քամու արագությունը այնտեղ հասել է 45 մ/վրկ: Այս պահին թայֆունն աստիճանաբար մարում է, գրում է ՏԱՍՍ-ը:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ 94 տուն լիովին կամ մասնակի վնասվել է: Հոսանքազրկվել է 200 հազար տուն: Տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ: Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:

Օդերեւութաբանները նշում են, որ այս թայֆունը 1949թ. ի վեր գրանցված փոթորիկներից ամենահզորն է: