Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Դավիթ Զաքարյանը վերստանձել է իր լիազորությունները: Դրանք ժամանակավորապես դադարեցվել էին այս տարվա հունիսի 22-ին:
Դադարեցումը պայմանավորված էր ծառայողական քննությամբ, ինչի մասին պաշտոնական աղբյուրները լռում էին, սակայն թերթի աղբյուրները չեն բացառում, որ դա կարող էր կապված լինել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) պաշտոնանկման եւ ԱԱԾ-ի գաղտնալսումների ու դրանց ապօրինի վաճառքի մեջ կասկածվող եւ կոնկրետ «Վարդաշենում» գտնվող անձանց՝ աղմուկ հանած գործի հետ: «Փաստորեն, Դավիթ Զաքարյանը ծառայողական քննությունից «մաքուր» է դուրս եկել»,-գրում է թերթը:




























