Դուբայում նավամատույցում երկու նավ է այրվել: Այս մասին հաղորդում է The News Tribe-ը:

Դուբայի քաղպաշտպանության ներկայացուցիչը հաստատել է հրդեհի փաստը եւ հավելել, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ըստ Gazeta-ի, հասցված վնասի մասին ոչինչ հայտնի չէ: Ականատեսները նշում են, որ նավամատույցի շրջանում թանձր սեւ ծուխ է երեւում: