Թերթը փորձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից պարզել՝ Լուկաշենկոն կժամանի՞ Հայաստան՝ մասնակցելու օգոստոսի 20-22–ը Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովին։ «Մեր հարցին, թե հիմա չե՞ք կարող հաստատել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կգա Հայաստան, Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից պատասխանեցին. «Եթե նման այց կայանա, այդ մասին կհայտարարվի ավելի ուշ։ Այս պահին ես նման ինֆորմացիա տալ չեմ կարող, քանի որ դա աշխատանքային հարց է։ Այլ մեկնաբանություններ ես տալ չեմ կարող»,-ասել են Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից:
Հասանելի է
englishՊատմություն
Տեղադրություն



























