Իսրայելում գողը թանգարանին է վերադարձրել երկու հնագույն գտածոները, որոնք 20 տարի առաջ գողացել էր պեղումների վայրից:
Իսրայելի Հնությունների վարչությունից ՏԱՍՍ-ին տեղեկացրել են, որ գտածոներով պայուսակը հայտնաբերել են Իսրայելի հարավային Բեեր Շեւա քաղաքի Իսլամական եւ մերձավորարեւելյան մշակույթի թանգարանի շեմին:
Պայուսակում նաեւ գրություն է եղել: «Ես սրանք գողացել եմ 1995 թվականի հուլիսին, եւ մինչեւ հիմա դրանք ինձ ոչինչ չեն բերել՝ տհաճություններից բացի»,- խոստովանել է գողը:



























