Լեհաստանում բռնել են Մաթիլդա անունով կովին, որը երկու տարի առաջ փախել էր տեղի ֆերմաներից մեկից եւ այդ ամբողջ ընթացքում թաքնվել մոտակայքում գտնվող անտառներից մեկում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Կենդանու տերը՝ Լեշեկ Զասադան պատմել է, որ Մաթիլդան փախել է 2013 թվականին: Նրա խոսքով, դա տեղի է ունեցել կենդանուն ֆերմա բերելու հենց հաջորդ օրը:
Ըստ Gazeta-ի, Մաթիլդային հաջողվել է երկու ցուրտ ձմեռ հաղթահարել: Տեղի ֆերմերները պարբերաբար դժգոհել են կովի հասցրած վնասների մասին, սակայն կենդանուն բռնել չի հաջողվել: Նշվում է, որ Մաթիլդան կորցրել է հորթին, որի հետ նրան պարբերաբար նկատել են, եւ ֆերմա է վերադարձել բազմաթիվ սպիներով:





























