Ամերիկյան գիտնականներին հաջողվել է հասկանել, թե գեղեցիկ մարդիկ ինչու են ոչ այնքան գեղեցիկ արտաքինով կյանքի ուղեկից ընտրում: Պարզվում է՝ շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան երկար են սիրահարները ծանոթ եղել սիրավեպից առաջ:
Ըստ Planet- today-ի, այն զույգերի պարագայում, որտեղ զուգընկերներից մեկը գեղեցկությամբ զիջում է մյուսին, առաջին պլան է մղվում ոչ թե արտաքին գրավչությունը, այլ հոգեբանական կախվածությունը, որն առաջանում է ծանոթությունից եւ շփումից որոշ ժամանակ անց:
Դա հավանական է հատկապես այն դեպքերում, եթե զուգընկերները ռոմանտիկ հարաբերություններ սկսելուց առաջ երկար ժամանակ ընկերներ են եղել: Հետազոտողները հարցում են անցկացրել, որի արդյունքները հաստատել են, որ երբ զուգընկերներից մեկը գեղեցիկ է, իսկ մյուսը՝ ոչ, ապա ռոմանտիկ հարաբերություններից առաջ նրանք առնվազն երեք ամիս ծանոթ են եղել եւ սերտ շփում են ունեցել:
Ընդ որում, ընկերությունը սկսվել է ոչ թե համակրանքի, այլ ընդհանուր հետաքրքրությունների եւ հայացքների հիման վրա:




























