Apple-ը թարմացրել է իր iPod Touch նվագարկիչը: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Երաժշտական սարքի նոր տարբերակը A8 պրոցեսոր ունի, որն օգտագործվել է iPhone 6-ում, ինչպես նաեւ 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ: Արտադրողն ավելացրել է iPod Touch-ի հիշողության ծավալը, եւ հիմա գնորդներին այն հասանելի է 128 ԳԲ տարբերակով:

Ըստ Gazeta-ի, 16 ԳԲ հիշողությամբ բազային տարբերակն արժե 15 հազար ռուբլի, iPod Touch-ի թոփ-տարբերակը՝ 29 հազար: Բացի այդ, մոդելային շարքում հասանելի են նաեւ 32 եւ 64 ԳԲ հիշողությամբ տարբերակներ: