Նյու Յորքի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել, որն ունակ է մեկ օրում վերացնել դեպրեսիայի առաջնային սիմպտոմները։ Դեղամիջոցն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության ձեւավորման համար։
Միաժամանակ, հակադեպրեսանտ խմելու բացասական հետեւանքների մեծ մասից հնարվոր կլինի ազատվել։
Նոր դեղամիջոցը փորձարկում է անցել առնետների լաբորատորիայում, որոնք նախապես սթրեսի են ենթարկել եւ ընկղմել դեպրեսիայի մեջ։ Երբ կենդանիները խմել են այդ դեղամիջոցը, նրանց մեծ մասի մոտ վերացել է հիվանդության կլինիկական ի հայտ գալը։ Դեղամիջոցն ազդել է 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Planet-today-ը։




























