Պոռնոինդուստրիայի նախկին աստղ Շելլի Լաբբենը դարձել է քրիստոնեական քարոզիչ: 

42-ամյա Շելլի Լաբենն իր անցյալը համարում է իսկական մղձավանջ: Նա վարակվել էր հերպես, պապիլոմա հիվանդություններով, այնուհետեւ նրա մոտ ախտորոշվել էր արգանդի քաղցկեղ: Բացի այդ Լաբբենն ուներ անեմիա, ալկոհոլիզմ եւ թմրակախվածություն, պատմում է InoPressa.ru-ն` հղում անելով The Washington Times-ին:
«Այնուհետեւ Աստված ինձ պարտադրեց արթնանալ եւ պատմել իմ պատմությունը ինտերնետում»,- հարցազրույցում ասել է Լաբբենը: Այժմ նա ամուսնացել է, երեք երեխաների մայր է եւ հոգեւոր գործունեությամբ է զբաղվում;

Լաբբենը ձգտում է բացատրել մարդկանց, որ պոռնոգարֆիայի մեջ ոչ մի գլամուր էլ չկա: Լոս Անջելեսի կոմսության պաշտոնական տվյալներով՝ պոռնոինդուստրիայում վեներական հիվանդությունների70 տոկոսը կանանց մոտ է լինում: Լաբբենին 18 տարեկանում ծնողները վռնդել են տանից այլասերվածության եւ թմրամոլության համար: 1994-ին նա ամուսնացել է: Ամուսինը դարձել է նրա հենարանը: Նա երկար ժամանակ բուժվել է եւ 2000 թվականին չի օգտագործում ալկոհոլ եւ թմրանյութեր: «Աստված վերածնեց ինձ», - ասում է նա: Լուսանկարը Newsru.com-ի: