Մարդիկ, որոնք հացահատիկային շիլաներ են օգտագործում (հնդկացորեին, բրնձի, վարսակի, եգիպտացորենի, գարու եւ այլն) ավելի առողջ սնունդ են ընդունում։ Նման պնդում են անում ամերիկացի գիտնականները, որոնք այդ եզրակացությանն են եկել 10-ամյա հետազոտության արդյունքում։

ԱՄՆ-ի սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտը հետազոտել է ավելի քան 2 հազար դեռահաս աղջիկների, հաղորդում է Mignews-ը։

Պարզվել է, որ շիլա սիրող աղջիկները ավելի շատ են կաթ խմում, քիչ են ուտում յուտող ուտելիքներ, միս, ձու եւ քաղցր գազավորված ըմպելիքներ, գրում է բրիտանական Telegraph-ը։

Ընդ որում շիլան պետք է ուտել նախաճաշին, այդ դեպքում օրվա ընթացքում ընդունած սնունդն ավելի առողջ է, պնդում են հետազոտողները։