Ֆրանսիայում աճուրդում հայտնի Michelin ուղեւցույցը վաճառվել է ռեկորդային գումարով՝ 22 հազար եվրոյով: Ըստ Le Parisien պարբերականի, գնորդի անունը չի հրապարակվել: Գիրքը շատ լավ վիճակում է եղել:

Michelin ընկերության հիմնադիրներից Անդրե Միշլենն իր առաջին ուղեցույցը հրատարակել է 1900 թվականին: Նախապես այն տարբեր վայրերի ցանկ էր ներառում՝ դյուրացնելով ճանապարհորդների կյանքը: Մասնավորապես, դրանում ներկայացվում էին հյուրանոցները, ռեստորանները, վճարովի ավտոկայանատեղիները: Այն ժամանակ ուղեցույցն անվճար էր տարածվում: Առաջին անգամ այն տպագրվել է 35 հազար օրինակով:

Michelin-ը մինչեւ հիմա համարվում է ամենահայտնի եւ ազդեցիկ ռեստորանային վարկանիշը: