Սախալինում ձկնորսները զբոսանքի են հանել փոկին: Մասնակիցներից Անդրեյ Պերմյակովը АСТВ.ru կայքին պատմել է, որ փոթորկից առաջ կենդանին հարձակվել է փոքրիկ նավի վրա:
«Գործընկերներիս հետ նավով դուրս եկանք ծով: Մեկ էլ լսեցինք՝ ինչ-որ մեկը գոռում է, շրջվեցինք ու տեսանք, որ մեր կողքին փոկ կա: Եվ հանկարծ նավ բարձրացավ: Մի քիչ զբոսնեց մեզ հետ, հետո որոշեցինք քշել: Բայց նա նորից բարձրացավ: Եվ այսպես՝ մի քանի անգամ»,- պատմել է ձկնորսը:
Երկարատեւ զբոսանքից հետո ձկնորսները համառ ուղեւորին ափ են հասցրել եւ կրկին ծով ուղարկել: Հաղորդվում է, որ նավի վրա ուտելիք չի եղել, ինչը նշանակում է, որ կենդանին այնտեղ սնունդ չի փնտրել:




























