Apple եւ Samsung ընկերությունները մտադիր են մարդկությանն ազատել բջջային ստրկությունից:
Ըստ The Finacial Times-ի, այդ նպատակով ընկերությունները բանակցություններ են վարում բջջային օպերատորների հետ՝ էլեկտրոնային SIM-քարտ (e-sim) թողարկելու համար: Դրանք օգտատերերին թույլ կտան ազատվել «բջջային ստրկությունից», այսինքն՝ ակնթարթորեն կմիանան տարբեր օպերատորների՝ առանց հեռախոսից հանելու քարտը:
Նոր տեխնոլոգիան ծրագրում է ներդնել GSMA ասոցիացիան, որի կազմում ներառված են բջջային օպերատորներ ամբողջ աշխարհից: Սակայն դա տեղի կունենա 2016 թվականից ոչ շուտ: Գաղափարն իրականացնելու պատրաստակամություն են հայտնել կապի մի շարք օպերատորներ, ինչպիսիք են AT&T-ը, Deutsche Telekom-ը, Etisalat-ը, Hutchison Whampoa-ն, Orange-ը, Telef-ը:





























