Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:

Խցանումներից խուսափելու եւ փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում  միակողմանի երթեւեկություն կազմակերպելու հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քննարկել այս ուղղությամբ ներկայացվող բոլոր առաջարկները եւ ծրագրի փորձարկման դրական արդյունքների դեպքում այն կիրառել նաեւ մյուս վարչական շրջաններում: Հանձնարարվել է նաեւ փորձաշրջանն  ավարտել  օգոստսին՝ սեպտեմբեր ամսին կանոնավոր երթեւեկություն ապահովել համար: