Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ արդեն Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը: Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից:

Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական թիմերը փայլել էին  նաեւ  մաթեմատիկայի եւ ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում՝ համապատասխանաբար վաստակելով 6 մեդալ՝ մաթեմատիկայից / մեկ արծաթե եւ հինգ բրոնզե/ եւ 5 մեդալ ֆիզիկայից  / երկու արծաթե եւ երեք բրոնզե/:, Մաթեմատիկային մասնակցել է՝ 104 երկրի  577, իսկ  ֆիզիկային 83 երկրի 386 մասնակիցներ:

Այս պահի դրությամբ, ամփոփելով միջանկյալ արդյունքները, կարող ենք արձանագրել, որ օլիմպիադաներին մասնակից մեր 15 դպրոցականներն արդեն նվաճել են 14 մեդալ::

Թիմային արդյունքներով նշված երեք օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են լավագույն արդյունքները տարածաշրջանում: