Իռլանդական Անտրիմ կոմսությունում անցկացվող Dalriada փառատոնին Բաբլս անունով խոզը հաղթել է ոչխարների գեղեցկության մրցույթում: Այս մասին գրում է BelfastLive-ը:
Ըստ Lenta-ի, Բաբլսը փառատոնին մասնակցել է 5-ամյա տիրուհու՝ Քեթի Ռոսսի հետ: Նրանք մրցույթին ներկայացել են որպես Rock Chicks («Ռոք-աղջիկներ») անունով թիմ:
BelfastLive-ը չի հստակեցնում, թե Rock Chicks-ն ինչպես է կարողացել շրջանցել մրցակից ոչխարներին, եւ թե ինչու է մրցույթի ժյուրին Բաբլսի օգտին որոշում կայացրել:





























