Կոմերցիոն օդաչուներին կստիպեն հոգեմետրիկ թեստավորում անցնել: Ամեն դեպքում, այդպիսի փաստաթղթի նախագիծ է ներկայացրել Հնդկաստանի Քաղավիացիայի ստեղծած հատուկ հանձնաժողովը: «Թռիչքների անվտանգություն» միջազգային խորհրդատվական-վերլուծական գործակալության հաղորդմամբ, հնդիկ օդաչուները պարտադրված կլինեն չորս մակարդակի թեստ անցնել:

Առաջին մակարդակը նրանց համար է, ովքեր նոր են որոշել օդաչու դառնալ եւ պատրաստվում են ընդունվել ամառային դպրոց, այսինքն՝ ուսանող են: Երկրորդ մակարդակի թեստը շրջանավարտների համար է,որոնք արդեն աշխատանքի են ավիաընկերություններում: Օդանավի հրամանատար դառնալուց առաջ էլ հարկավոր է երրորդ մակարդակի թեստ անցնել, իսկ չորրորդ մակարդակը ոչ համարժեք վարքագիծ դրսեւորած բոլոր օդաչուների համար է: Տեղեկություններ կան, որ Հնդկաստանում օդանավի անձնակազմի անդամները թռիչքի ժամանակ նույնիսկ ծեծի են բռնվել:

Ըստ RG-ի, վերջերս Air India ավիաընկերությունը նաեւ հրաժարվել է աշխատանքի ընդունել ամառային դպրոցի 278 շրջանավարտներից 56-ին, որոնք երկրորդ օդաչու դառնալու հավակնություն ունեին: Նրանք չեն կարողացել անցնել ներկայում ընկերությունում պարտադիր անցկացվող թեստավորումը: