Beeline-ը եւ «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում տեղի ունեցավ «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը:

Դասընթացի նպատակն է իրավական ոլորտում երիտասարդների գիտելիքների ընդլայնումը: Ուսուցողական դասընթացին մասնակցել է երկու տարիքային խմբի շուրջ հարյուր երիտասարդ.  16-18 տարեկան ավագ դպրոցների աշակերտներ եւ 19-24 տարեկան ուսանողներ:

«Beeline-ը շարունակում է երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք գիտակցում ենք ժամանակակից աշխարհում երիտասարդների իրավական կրթության կարեւորությունը եւ իրավական գիտելիքների դերը նրանց կյանքն ավելի լավը դարձնելու ճանապարհին: Վստահ եմ, որ ուսուցողական դասընթացը զգալիորեն նպաստեց մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնման բնագավառում, որոնք նրանց համար օգտակար կլինեն ոչ միայն կրթության մեջ, այլ նաեւ հետագա մասնագիտական կայացման գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Իրավական գիտելիքների ոլորտում վերջին շրջանում առկա են բազմաթիվ բացթողումներ, որոնք մենք նպատակ ունենք լրացնելու Beeline-ի աջակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք օգնել երիտասարդներին զարգացնելու իրավական գիտելիքները, ինչպես նաեւ նոր հեռանկարներ բացել նրանց համար», - նշեց «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն: 

Ուսուցողական դասընթացին որպես զեկուցող հանդես եկան փորձառու իրավաբաններ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ ՀՀ-ում ՌԴ Ֆեդերալ Միգրացիոն ծառայության ներկայացուցչության աշխատակիցներ:

Ուսուցողական դասընթացի շրջանակում մասնակիցներին բաժանվեց «Իրավական գիտելիքներ հայրենակիցներին» գրքույկը, ինչպես նաեւ ժամանակակից օրենսդրության եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքեր։