Microsoft կորպորացիան Windows ընտանիքի օպերացիոն համակարգերում, այդ թվում՝ Windows 10-ում խոցելիությունը վերացնելու համար շտապ թարմացում է թողարկել: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, սխալը ծայրահեղ կարգավիճակ է ստացել:
Ըստ The Daily Dot-ի, չարագործները, որոնք կօգտվեն այս խոցելիությունից, կարող են ամբողջությամբ վերահսկել հարձակման ենթարկված համակարգը: Նրանք կկարողանան ծրագրեր ներբեռնել եւ ջնջել, տվյալներ խմբագրել եւ հեռացնել եւ այլն:
RG-ի փոխանցմամբ, Microsoft-ում նշել են, որ խոցելիության մասին տեղեկատվությունը բաց է, սակայն սխալի հետեւանքով օգտատերերի համակարգերի դեմ հարձակումների մասին տեղեկություններ չկան:
Բացի Windows 10-ից, խոցելիություն է հայտնաբերվել նաեւ Windows Vista, Windows 2008, Windows 7, Windows 8, Windows 8.1, Windows Server 2012, Windows RT եւ Windows RT 8.1 օպերացիոն համակարգերում: Այն վերացնելու համար թարմացումն ավտոմատ կերպով է ներբեռնվում:





























