Սթրեսը հինգ անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության վտանգը: Այսպիսի եզրահանգում են արել Նիդեռլանդներից հետազոտողները:

Հոլանդացի գիտնականների խոսքով, եթե 65 եւ ավելի տարեկան մարդիկ երկար ժամանակ սթրես են ապրում, որը բարձրացնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը, ապա հետագա վեց տարիներին սրտի հետ կապված խնդիրներից մահանալու վտանգը հինգ անգամ ավելանում է:

Ըստ Mignews-ի, համարվում է, որ կարճաժամկետ սթրեսը դրական է ազդում օրգանիզմի վրա, իսկ ահա երկարաժամկետ սթրեսը հանգեցնում է լուրջ խնդիրների: Այն կարող է ազդել նաեւ արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի բարձրացման վրա, ինչը նույնպես վտանգավոր է սրտի համար: