Անցյալ հանգստյան օրերին ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչներն իրենց տան հետնաբակում չսպասված հյուր են հայտնաբերել՝ հսկայական սեւ արջ: Ըստ WFTV.com-ի, 9 կգ-ամանոց փաթեթով շատ կեր գողանալուց եւ առատորեն ուտելուց հետո կենդանին խորը քնած է եկել:

Տանտիրուհին օգնության է կանչել վայրի կենդանիների մասնագետ Բոբ Քրոսին, ով տեղի բնակիչներին օգնում է ազատվել ֆաունայի ներկայացուցիչների պատճառած անհարմարություններից: Սակայն հսկայական արջի հետ Քրոսը չի ցանկացել գործ ունենալ եւ բավարարվել է նրան նկարահանելով:

Newsru-ի փոխանցմամբ, Քրոսն ասել է, որ քնած արջն իրեն պահել է լավ ուտելուց հետո ննջած մարդու նման. նա պտտվել է, ձգվել եւ փորձել ավելի հարմար դիրք ընդունել: