Աշխատավայրում աղմուկի բարձր դեցիբելը մեծացնում է արտադրության մեջ դժբախտ պատահարների, ճանապարհային բախումների եւ լսողությունը կորցնելու վտանգը:
Մոնրեալի, Լավալի համալսարանների եւ Քվեբեքի Հանրային առողջության ազգային ինստիտուտի մասնագետների հետազոտությանը 53 հազար մարդ է մասնակցել:
Նրանց ավելի քան 60%-ն աշխատել է բարձր աղմուկի պայմաններում, որը գերազանցել է օրական թույլատրելի 90 դեցիբելի շեմը. դա հավասար է մետրոյի գնացքների շարժման ժամանակ առաջացող աղմուկին:
Ըստ Mignews-ի, պարզվել է, որ այդ պատճառով մարդկանց 6.2%-ն ավելի հաճախ է արտադրական վնասվածքներ ստանում: Բժիշկները բազմաթիվ ֆաբրիկաներում եւ գործարաններում դեցիբելի ցուցանիշն անթույլատրելիորեն բարձր են համարում աշխատակիցների առողջության եւ կյանքի համար:





























