Տոկիոյում հուլիսի 27-ին  ընդամենը մեկ օրով McDonald's ընկերության էլիտար ռեստորան է բացվել՝ հաղորդում է The Daily Mail-ը: Նախագծի նպատակն է բարելավել McDonald's-ի իմիջը Ճապոնիայում: 

Restaurant M-ի այցելուներին կառաջարկեն մի քանի ճաշատեսակներից բաղկացած մենյու: Մասնավորապես, հյուրերը կարող են փորձել կարտոֆիլ ֆրիից և բանջարեղենից պատրաստված վիշիսուազ սուպ, ինչպես նաև  Fresh Mac բուրգերներ և աղանդերով սուրճ՝ հաղորդում է Gazeta-ն:

Հյուրասիրությունը պլանավորվում է մատուցել կերամիկական սպասքով:

Ռեստորան կարող են այցելել 20 մարդու բաղկացած խմբերով: Տեղերը խաղարկվել են վիճակախաղով, հաղթողների անուններն արդեն հրապարակվել են: