Ատլանտայում առանձնատներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս մեկը վիրավոր է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
Ոստիկանության սպաները նախ գտել են երեք մահացածի եւ երկու վիրավորի, սակայն ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է:
Ըստ Gazeta-ի, իրավապահները ենթադրում են, որ ողջ մնացած տուժածն է հրաձգության հեղինակը: Նախկինում նա մի քանի անգամ ձերբակալվել է:




























