ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանում  այսօր՝ հուլիսի 22-ին, հյուրասիրություն է կազմակերպել Նոր Հաճնում իր ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացման առթիվ:

Հյուրասիրությանը հրավիրված է Նոր Հաճնի բնակիչների մեծ մասը, որոնցից ոմանք հրավիրատոմսերով եկել էին եկեղեցու բացմանը՝ ենթադրելով, որ դրանցով կարող են եկեղեցու ներսում մասնակցել պատարագին:

Ի դեպ, Փարավոնում հյուրասիրությանը ներկա կլինի ինչպես Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում բացվեց Գագիկ Ծառուկյանի ֆինասնավորմամբ կառուցված եկեղեցին, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Եկեղեցին օծեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսը։