Գերմանիայում առաջին իսլամական բանկն է բացվել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
KT Bank AG անվանումով բանկը պատրանում է թուրք-քուվեյթական Kuveyt Türk Bank-ին: Այն ֆինանսական ծառայություններ է մատուցելու Գերմանիայի թուրքերին:
KT Bank AG-ի գնահատականներով, Գերմանիայում շուրջ 4-5 մլն մահմեդական կա: Բանկը մտադիր է նաեւ ներդրումներ ներգրավել փոքր եւ միջին բիզնեսից, անշարժ գույքի վաճառքով զբաղվողներից, ինչպես նաեւ Քուվեյթից ներդրողներից:
Ըստ Gazeta-ի, բանկը չի մասնակցելու զենքի, ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ, իսլամի կանոնների համաձայն, չի կարող տոկոսներ վերցնել:




























