Ամերիկյան Փենսիլվանիա նահանգից Ջեննի եւ Ֆիլ Թոմփքինս ամուսինները վարձույթով թխսկան հավեր են առաջարկում: ԱՄՆ-ում ձվի գների աճի ֆոնին այս ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում: Ըստ Reuters-ի, ամուսիններն իրենց բիզնեսը սկսել են 2013 թվականի ամռանը: Ներկայում ԱՄՆ-ում եւ Կանադայում նրանց ծառայությունների շուրջ 200 հաճախորդ է օգտվում:
RentTheChicken.com նախագծի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ձվի գների աճից հետո: Հունիսին գները 85%-ով աճեցին թռչնագրիպի բռնկման հետեւանքով, ինչի արդյունքում ամբողջ երկրում միլիոնավոր թխսկան հավեր ոչնչացվեցին:
Gazeta-ի փոխանցմամբ, թխսկանի վարձույթը շուրջ 400 դոլար արժե (կախված հաճախորդի բնակության վայրից): Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում նման ծառայությունների թիվն աճել է:




























