Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է Ջեյսոն Հաբարդ անունով տղամարդու, որը երեք օր շարունակ օտար տանը թաքնվել է մահճակալի տակ:
Ըստ The Daily Mirror-ի, նա տուն է մտել, երբ տանտերը դուրս է եկել աղբը թափելու եւ բաց է թողել դուռը:
Նա մտել է մահճակալի տակ եւ սկսել խաղալ իր չորս բջջային հեռախոսներով, որոնք պարբերաբար լիցքավորել է: Երեք օր անց տանտերն աղմուկ է լսել եւ հայտնաբերել է Հաբարդին: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք նա մտադիր էր գողություն կատարել տանը:
Lenta-ի փոխանցմամբ, նրան ապօրինաբար տուն թափանցելու, ինչպես նաեւ ծառայությունների հափշտակման մեղադրանք է առաջադրվել, քանի որ Հաբարդն առանց թույլտվության օգտագործել է օտար բնակարանի էլեկտրականությունը:



























