Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի նախատեսված ու լրացուցիչ միջոցառումները: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով:
Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան եւ աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում կրծողների ոչնչացման աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք է:




























