Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015 թվականի  ծրագրով փետրվար ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էին եզրաքարերի նորոգման, բացակա կամ վնասված քարերի վերականգնման եւ նորերով փոխարինման աշխատանքները:

Ընթացիկ տարվա ծրագրով նորոգվել է շուրջ 2200 գծամետր եզրաքար: Այս ցուցանիշից 1000 գծամետրը նոր տեղադրված եզրաքարերին է վերաբերում, եւս 400 գծամետր եզրաքար վերատեղադրվել է: Շուրջ 800 գծամետրի չափով էլ նորոգվել են բետոնե բարձր եզրաքարեր: